Arega Logo

Menu

Language

Arega Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացում: 9 նոյեմբերի, 2026 թ.

1. Ընդհանուր դրույթներ

Այս քաղաքականությունը նկարագրում է, թե ինչպես է Arega-ն հավաքում, օգտագործում և պաշտպանում arega.am կայքի այցելուների անձնական տվյալները։ Կայքից օգտվելով՝ դուք ծանոթանում եք այս քաղաքականությանը։

Տվյալների մշակողը՝

  • Կազմակերպություն՝ Արեգա Էներջի ՍՊԸ
  • ՀՎՀՀ՝ 08289369
  • Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 42-44
  • Էլ. փոստ՝ info@arega.am
  • Հեռախոս՝ +374 77 777 886

Քաղաքականությունը կազմված է ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին համապատասխան։

2. Ինչ տվյալներ ենք հավաքում

Մենք հավաքում ենք միայն այն տվյալները, որոնք դուք եք տրամադրում, և կայքի օգտագործման անանուն վիճակագրություն։

ԱղբյուրՏվյալներ
Կապի ձև (Contact)Անուն, ազգանուն, էլ. փոստ, հեռախոսահամար, հաղորդագրության տեքստ
Հաշվիչ (Calculator)Մուտքագրված էներգասպառման տվյալներ [հաստատել, որ անձնական տվյալներ չեն պահվում]
Հեռախոս կամ էլ. փոստՏվյալներ, որոնք դուք եք հայտնում գրանցումից
Ավտոմատ հավաքումIP հասցե, բրաուզեր և սարք, այցելած էջեր, այցի ժամանակ և աղբյուր (cookies-ի և Google Analytics-ի միջոցով)

Մենք չենք հավաքում վճարային քարտերի տվյալներ կամ հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ։

3. Ինչու ենք օգտագործում տվյալները

ՆպատակԻրավական հիմք
Պատասխանել ձեր հարցմանը, տրամադրել գնային առաջարկՁեր համաձայնությունը (ձևը ուղարկելիս)
Կազմակերպել այց, տեղադրում և սպասարկումՊայմանագրի կնքում և կատարում
Տրամադրել երաշխիքային սպասարկումՊայմանագրի կատարում
Ուղարկել նորություններ և առաջարկներՁեր առանձին համաձայնությունը (կարող եք հետ կանչել ցանկացած պահին)
Վերլուծել կայքի օգտագործումը և բարելավել այնՁեր համաձայնությունը cookies-ին
Կատարել հարկային և հաշվապահական պարտավորություններՕրենքով սահմանված պահանջ

Տվյալները չեն օգտագործվում այլ նպատակներով, քան նշվածները։

4. Cookies և վերլուծական գործիքներ

Cookies-ները փոքր ֆայլեր են, որոնք պահվում են ձեր սարքում։ Մենք օգտագործում ենք դրանց երկու տեսակ՝

  • Անհրաժեշտ cookies. Ապահովում են կայքի հիմնական աշխատանքը, օր.՝ լեզվի ընտրությունը։
  • Վերլուծական cookies. Մենք օգտագործում ենք Google Analytics 4՝ անանուն վիճակագրություն հավաքելու համար (այցելուների քանակ, էջեր, աղբյուրներ)։

Cookies-ները կարող եք արգելել կամ ջնջել ձեր բրաուզերի կարգավորումներում։

5. Տվյալների փոխանցում

Մենք չենք վաճառում ձեր անձնական տվյալները։ Դրանք կարող են փոխանցվել միայն՝

  • ԷկոՎիլ հոլդինգի ընկերություններին՝ ձեր հարցմանը պատասխանելու կամ ծառայություն մատուցելու համար։
  • Ծառայություն մատուցողներին՝ հոսթինգ, էլ. փոստ, վերլուծություն (օր.՝ Google)։ Նրանք տվյալները մշակում են միայն մեր հանձնարարությամբ։
  • Պետական մարմիններին՝ օրենքով սահմանված դեպքերում։

Google Analytics-ի տվյալները կարող են մշակվել ՀՀ սահմաններից դուրս, առաջին։ Այդ դեպքում կիրառվում են Google-ի պաշտպանության երաշխիքները (Google Privacy Policy)։

6. Պահպանում և անվտանգություն

Տվյալները պահում ենք այնքան, որքան անհրաժեշտ է նպատակի համար, կամ օրենքով պահանջվող ժամկետում՝

  • Կապի ձևի հարցումներ՝ մինչև 24 ամիս վերջին շփումից հետո։
  • Հաճախորդի և պայմանագրային տվյալներ՝ պայմանագրի և երաշխիքի գործողության ընթացքում և օրենքով սահմանված ժամկետում։
  • Google Analytics-ի տվյալներ՝ 14 ամիս։

Տվյալները պաշտպանելու համար կիրառում ենք համապատասխան միջոցներ՝ HTTPS կապ, մուտքի սահմանափակում միայն լիազորված աշխատակիցների համար և պարբերական թարմացումներ։

7. Ձեր իրավունքները

ՀՀ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով դուք իրավունք ունեք՝

  • տեղեկանալ, թե ինչ տվյալներ ենք պահում ձեր մասին, և ստանալ դրանց պատճենը։
  • պահանջել սխալ կամ թերի տվյալների ուղղումը։
  • պահանջել տվյալների ոչնչացում կամ մշակման սահմանափակում։
  • ցանկացած պահին հետ կանչել ձեր համաձայնությունը։
  • բողոքել ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։

Հարցումները ուղարկեք info@ecoville.am հասցեին։ Պատասխանում ենք օրենքով սահմանված ժամկետում։

8. Այլ դրույթներ

Երեխաներ. Կայքը նախատեսված չէ մինչև 16 տարեկան անձանց համար, և մենք գիտակցաբար չենք հավաքում նրանց տվյալները։

Փոփոխություններ. Մենք կարող ենք թարմացնել այս քաղաքականությունը։ Նոր տարբերակը հրապարակվում է այս էջում՝ թարմացման ամսաթվով։

Կապ. Գաղտնիության հետ կապված հարցերով կապվեք մեզ։

  • Էլ. փոստ՝ info@ecoville.am
  • Հեռախոս՝ +374 77 777 886
  • Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 42-44

Վերջին թարմացում՝ 09.11.2026

Վերև